38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Ի՞նչ է նշանակում` դրսում բուֆետ կբացեմ, որ ուսանողները հանգիստ ծխեն»

«Ի՞նչ է նշանակում` դրսում բուֆետ կբացեմ, որ ուսանողները հանգիստ ծխեն»
07.11.2012 | 17:52

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի ուսանողները բողոք-ակցիա են կազմակերպել: Նրանք պատրաստվում են նամակ-դիմում ներկայացնելու կրթության նախարարությանը և կազմակերպելու ստորագրահավաք:
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին, ԿԳ նախարարի հրամանով, գեղանկարիչ Գևորգ Սողոմոնյանն ազատվել է պաշտոնակատարությունից, նրա փոխարեն նշանակվել է «Հայ օգնության միության» գրասենյակի տնօրեն, մասնագիտությամբ կիբեռնետիկ Աննա Մնացականյանը, ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել ուսանողների և արվեստագետների շրջանում:
Այսօր նախարարության շենքի մոտ հավաքվել էին Թերլեմեզյանի ուսանողները: «Մենք ուզում ենք արվեստագետ լինել, բայց ներկա վիճակը հուսադրող չէ»,- մեզ հետ զրույցում ասաց ուսանողներից մեկը, մյուսը հավելեց. «Ի՞նչ է նշանակում` դրսում բուֆետ կբացեմ, որ ուսանողները հանգիստ ծխեն: Ինչո՞ւ պետք է կրթություն ստացած մարդը չլինի մեր տնօրենը, այլ նա, ով ընդամենը եղել է արվեստագետի ընտանիքի անդամ: Մեր բողոքը չի նշանակում, որ պարոն Առուշանյանին չենք հարգել, բայց նաև չի նշանակում, որ իրենից հետո պետք է կինը պաշտոնը ժառանգի, հետո էլ երեխաները: Տնօրենի պաշտոնակատարի օրոք ակնհայտ էր, որ կրթություն ենք ստանալու, ոչ թե անիմաստ վճարելու ենք»:
Բողոք-ակցիային միացել է Թերլեմեզյանի ուսանողների հիմնական մասը: Մի մասին էլ, ակցիայի մասնակիցների խոսքով, վախեցրել են, որ կհեռացնեն և այլն: Ակցիային միացել են նաև գեղարվեստի ակադեմիայի մի խումբ ուսանողներ:
«Բոլոր այն մարդիկ, ովքեր արվեստի հետ կապ ունեն, դեմ են նոր տնօրենին, որովհետև, ի վերջո, իրենց երեխաներն էլ են կրթություն ստանալու, և ինչ-որ անգրագետ հատատությունում հաստատ չեն սովորի»,- ասացին ակցիայի մասնակիցները:
Դասախոսները չեզոք դիրք են գրավել:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ